Առաջին ատյանի դատավորների աշխատավարձը 60%-ով կբարձրանա․ դա արվում է քաղաքացու համար

Ամենածանրաբեռնված՝ առաջին ատյանի դատարանի դատավորների աշխատավարձերը պետք է բարձրացնել։ Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Նրա խոսքով՝ գործող 300  դատավորներից 206-ի աշխատավարձը շուրջ 60%-ով կբարձրանա։

Ըստ Մինասյանի՝ այսպիսով այս գերծանրաբեռնված դատարանը ավելի գրավիչ կդառնա դատավորների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։