Թուրքիայի երիտասարդ ընտրողների 57,5 տոկոսը երբեք չի քվեարկի Էրդողանին

Թուրքիայի երիտասարդ ընտրողների 57,5 տոկոսը երբեք չի քվեարկի Էրդողանին

Թուրքիայում ընտրական իրավունք ստացած երիտասարդների 57,5 տոկոսը երբեք չի քվեարկի նախագահ Ռաջիփ Թայիփ Էրդողանի օգնտին, եթե նա առաջադրվի 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնում է Cumhuriyet թերթը`վկայակոչելով Yöneylem Research-ի կողմից իրականացված հարցումը:

Հարցման համաձայն`18-22 տարեկան երիտասարդների միայն 19,3 տոկոսն է ասել, որ կքվեարկի Էրդողանի օգտին, իսկ 51,9 տոկոսը`ընդդիմության անհայտ թեկնածուին:

Երկրի երիտասարդությունը նույնպես նախընտրում է ընդդիմությանը, ասվում է հետազոտության մեջ։ 36,9 տոկոսն ասել է, որ կքվեարկի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական ​​կուսակցության» օգտին, մինչդեռ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» արժանացել է ռեկորդային ցածր՝ 21,2 տոկոսին:

Խորհրդարանում բալանսն ապահովելու հարցում հարցվածների 43,2 տոկոսը ակնկալում է ընդդիմության դաշինքի հաղթանակը, մինչդեռ իշխող դաշինքի հաղթանակը ցանկանում է 33,4 տոկոսը միայն:

Ավելի քան 54 տոկոսը նախընտրում է Թուրքիայի նախկին խորհրդարանական համակարգը, մինչդեռ 24,8 տոկոսը ընտրում է ներկայիս գործադիր-նախագահական համակարգը, որը ներդրվել է 2017 թվականին անցկացված հանրաքվեի ժամանակ։

Ակնկալվում է, որ Թուրքիայում ընտրությունները կանցկացվեն հաջորդ հունիսին: Երկրի տնտեսության վատթարացումը, COVID-19 համաճարակի հետեւանքները, ներգաղթյալների նկատմամբ կառավարության քաղաքականությունը եւ արտաքին քաղաքականության խնդիրները հանգեցրել են ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ անձամբ Էրդողանի նկատմամբ աջակցության զգալի նվազմանը։ Մայիսին Էրդողանի վարկանիշը կազմել է 42 տոկոս, իսկ ընտրողների 60 տոկոսը վստահ չէ, որ նա կարող է լուծել Թուրքիայի տնտեսական խնդիրները: