Լուկաշենկոն շնորհավորել է Անկախության օրվա առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ՝ նշելով, որ երկրները կառուցել են միջպետական փոխգործակցության ամբողջական ճարտարապետություն և ամրապնդել գործընկերությունը ինտեգրացիոն կառույցներում։ Այս մասին հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Մինսկին և Երևանին կարճ պատմական ժամանակաշրջանում հաջողվեց կառուցել միջպետական փոխգործակցության ամբողջական ճարտարապետություն, ապահովել առևտրատնտեսական կապերի բարձր մակարդակ, ամրապնդել գործընկերությունը ինտեգրացիոն կառույցների շրջանակներում՝ ստեղծելով հուսալի հիմքեր ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման համար»,- ասվում է շնորհավորանքում։
Լուկաշենկոն համոզված է, որ համատեղ նախագծերի հաջող իրականացումը «երկու երկրների համար աճի նոր հնարավորություններ կբացի և կնպաստի բելառուսա-հայկական բազմակողմ համագործակցության համակարգված ընդլայնմանը»։