Սեպտեմբերի 27-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Սեպտեմբերի  27-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը

ԽՈՅԵՐ

Այսօր հոգ տարեք ձեր այն մտերիմների մասին, որոնք ձեզանից թույլ են: Ձեր ծանոթների մեջ կան նման մարդիկ: Խնդրեք, որ սիրելին էլ ձեզ օգնի այդ հարցում եւ միասին աջակցեք նրանց, ովքեր ունեն ձեր կարիքը:

ՑԼԵՐ

Այսօր ձեր ընկերներին կթվա, թե իրենք ավելի լավ գիտեն, թե ինչպես պետք է վարվեք ձեր անձնական կյանքի հետ: Իհարկե, նրանց խորհուրդները լսելը օգտակար է, սակայն պետք չէ դրանց կուրորեն հետեւել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ծրագրել եք ընտանիքի անդամներով հյուր գնալ, սակայն անսպասելի իրադարձությունները կարող են խանգարել ձեր ծրագրերին: Միգուցե, ձեր տուն հյուրեր գան:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Եթե այսօր ձեզ ժամադրության հրավիրի մեկը, որից դուք նման բան չէիք սպասում, ապա առանց մտածելու ընդունեք այդ առաջարկը: Պարտադիր չէ, որ դրանից հետո դուք միասին ծերանաք: Կարեւորը հիանալի ժամանակ կանցկացնեք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր հնարավոր է վիճեք սիրելիի հետ, սակայն պետք չէ տխրել, քանի որ այս վեճն ավելի կամրապնդի ձեր հարաբերությունները: Միայն թե հետո չմոռանաք հաշտվել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր հույսը մի դրեք սիրելիի վրա: Նա շատ ցրված կլինի եւ չի կատարի ձեզ տված խոստումը: Նա դա, իհարկե, դիտավորյալ չի անի, պարզապես այսօր նրա մտքերն այլ ուղղությամբ կգնան:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր լավ կանեք զբաղվեք տան մաքրությամբ, ավելի կոնկրետ` լվացեք լուսամուտները: Վերջին շրջանում երեւի նկատել եք, որ ձեր սենյակը մռայլ է դարձել: Այդ ամենի պատճառը լուսամուտների փոշին է, մաքրեք դրանք եւ կտեսնեք, թե ինչպես արեւը կրկին կժպտա ձեզ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Փորձեք ինչ-որ ընդհանուր բան գտնել ձեր եւ ձեր սիրերելիի միջեւ: Հաստատ այդ գծերը ինչ-որ տեղ թաքնված են: Իսկ եթե, իսկապես, ոչ մի ընդհանրություն չեք գտնում, մտածեք` միգուցե նա չէ այն միակը, որի հետ պետք է անցկացնեք ամբողջ կյանքը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր կենտրոնացեք ձեր անձնկան խնդիրների լուծման վրա: Ընդ որում` ոչ մեկի օգնությանը մի դիմեք, այդ ամենն արեք ինքնուրույն: Ճիշտ է` մի քիչ դժվար կլինի, բայց արդյունքում ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, իսկ ձեր սիրելին կհպարտանա ձեզանով:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր մի ցուցադրեք ձեր զգացմունքները: Դրանց ազատություն տվեք միայն ձեր սիրելիի մոտ: Պարտադիր չէ, որ ձեր բոլոր մտերիմներն ու հարազատներն իմանան ձեր ապրումների մասին:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր այնքան խենթ մտքեր կառաջարկեք սիրելիին երեկոյի եւ ձեր հետագա հարաբերությունների հետ կապված, որ նա, նույնիսկ, չի իմանա ինչ պատասխանել: Կամ պետք է ձեր պես խենթ դառնա, կամ էլ բարձրաձայնի, որ ձեր առաջարկածն իսկական խենթություն է:

ՁԿՆԵՐ

Այսօր այնքան տարված կլինեք դասերով կամ աշխատանքով, որ սիրելիի համար բոլորովին ժամանակ չի մնա: Ընդ որում` նա էլ նույն վիճակում կլինի: Ափսոս, որ սրտերով իրար մոտ երկու հոգի ստիպված կլինեն երեկոն միմյանցից այդքան հեռու անցկացնել: