Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ, 2 վիրավոր

Ողբերգական ավտովթար. կա 1 զոհ, 2 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 26--ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում՝ «Լուսաբաց» ռեստորանային համալիր հարևանությամբ, ճակատ ճակատի բախվել են Toyota 4Runner և ՎԱԶ-21215 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարկան ջոկատի փրկարարները՝ խմբի պետ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի որոշմամբ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի մարզի պահպանվող հատուկ տարածք։

Վթարի մասին տեղեկանալով՝ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի հանձնարարականով դեպքի վայր են ժամանել Աբովյանի կոմունալ բաժնի աշխատակիցները, ովքեր մաքրել են վթարի հետևանքով ճանապարհին ցաքուցրիվ եղած ավտոմեքենայի մասերն ու ապակիները, մինչդեռ այդ գործունեությունը պետք է կատարեր Աբովյանի ճանշինը։