Բժիշկը նշել է ալկոհոլից հրաժարվելու կրիտիկական տարիքը

Բժիշկը նշել է ալկոհոլից հրաժարվելու կրիտիկական տարիքը

Առողջությունը պահպանելու համար 50 տարեկանից բարձր մարդը պետք է վերանայի իր վերաբերմունքը ալկոհոլի նկատմամբ, ասել է նյարդաբան Վլադիմիր Մարտինովը։

Նա «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում անվանել է ալկոհոլային խմիչքներից հրաժարվելու կրիտիկական տարիքը։

«50 տարեկանից հետո ատկապես կարևոր է վերանայել վերաբերմունքը ալկոհոլի նկատմամբ: Ալկոհոլը բարձրացնում է արյան ճնշումը, վատթարանում է լյարդի և ուղեղի աշխատանքը, խանգարում է քունը և մեծացնում է դեպրեսիայի և դեմենցիայի վտանգը»,- ընդգծել է նա:

Բացի այդ, բժշկի խոսքով, ալկոհոլը փխրուն է դարձնում արյունատար անոթները, ինչը նպաստում է ընկնելուն ու վնասվածքներին։