Քանի՞ քաղաքացի է բերման ենթարկվել Կառավարության շենքի մոտից

Այսօր Կառավարության շենքի դիմաց՝ Բագրատ Սրբազանի կոչով, հավաք էր կազմակերպվել։ Մինչ Փաշինյանը վարում էր Կառավարության նիստը, հավաքի մասնակիցները վանկարկում էին «Նիկո՛լ, դավաճա՛ն» և «Նիկո՛լ, հեռացի՛ր»։
Մինչ Կառավարության նիստի մեկնարկը ոստիկանները պաշարել էին շենքը, որտեղ այդ պահին Փաշինյանն էր, և սա նշանակում էր, որ բերման ենթարկվածներ կլինեն:
ՆԳՆ-ից MediaHub-ը տեղեկացավ, որ այսօր առավոտյան Կառավարության շենքի մոտից բերման է ենթարկվել 9 քաղաքացի։ Նրանցից 8-ը բերման է ենթարկվել 182 հոդվածով, իսկ մյուս քաղաքացին՝ խուլիգանության կասկածանքով։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը կարմիր բերետավորների հրամանատարին և ոստիկանապետին այսօր կոչ էր անում բացատրել, թե ինչո՞ւ են ուժ կիրառելով քաղաքացիներին բերման ենթարկում, սակայն ոստիկանապետը պատասխան չտվեց։
Մարիաննա Արամյան