Փոխդեսպանի պաշտոնակատարը Սյունիքում տեղեկացել է Լաչինի միջանցքի շրջափակման պատճառած զրկանքների մասին

Փոխդեսպանի պաշտոնակատարը Սյունիքում տեղեկացել է Լաչինի միջանցքի շրջափակման պատճառած զրկանքների մասին

Փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ միասին Սյունիքում էր, որտեղ տեղահանված անձանցից ու մարզի ղեկավարներից տեղեկացավ Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառած զրկանքների մասին․ այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանութունից։

«Մենք վերահաստատում ենք պետքարտուղար Բլինքենի կոչը մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին»,-նշված է հաղորդագրության մեջ։