Սլովակիայում տեղակայվում է ՀՕՊ Patriot համակարգ

Սլովակիայում տեղակայվում է ՀՕՊ Patriot համակարգ

ՆԱՏՕ-ի առաջին ստորաբաժանումները, որոնց խնդիրն է ՀՕՊ Patriot համակարգի տեղակայումը, ժամանել են Սլովակիա, կիրակի տեղեկացրել է սլովակյան «Господарски новины» պարբերականը։

Հղում կատարելով երկրի պաշտպանության նախարար Յարոսլավ Նադին՝ պարբերականը տեղեկացրել է, որ համակարգը կտեղակայվի Սլովակիայի կենտրոնական մասում գտնվող «Սլիաչ» ռազմաօդային կայանում։

Նախարարը նաեւ նշել է, որ Patriot համակարգը չի փոխարինում խորհրդային արտադրության С-300-ին, որն առկա է Սլովակիայի Զինված ուժերի սպառազինությունում։ Ըստ նրա՝ խոսքը երկրի օդային տարածքի պաշտպանության եւս մեկ տարրի մասին է, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը։

Թերթը հիշեցրել է, որ Patriot համակարգը Սլովակիային են տրամադրել Գերմանիան եւ Նիդեռլանդները՝ ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի ուժեղացման ծրագրի շրջանակում։

Այս շաբաթ Նադը հայտարարել էր, որ Բրատիսլավան պատրաստ է խորհրդային արտադրության С-300-ը հանձնել Ուկրաինային, բայց պայմանով, որ սլովակյան բանակը դրա փոխարեն այլ համակարգ ստանա։

Ավելի վաղ Լեհաստանն առաջարկել էր Ուկրաինա ուղարկել երկրի սպառազինության մեջ գտնվող խորհրդային արտադրության МиГ-29 կործանիչներ, բայց նույնպես փոխարենն արդիական ամերիկյան ինքնաթիռներ ակնկալելով։ Պենտագոնում եկել են այն եզրակացության, որ Ուկրաինային այդ ինքնաթիռների հանձնումը էական օգուտ չի բերի Կիեւին եւ միաժամանակ կարող է հանգեցնել լարվածության թեժացման Ռուսաստանի հետ հարաբերություններում։