Մեկուսարանից... Նիկոլ, ես գալու եմ քո հետևից. ազատ արձակված Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել

Մեկուսարանից... Նիկոլ, ես գալու եմ քո հետևից. ազատ արձակված Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել

Ռուսաստանում ձերբակալված, հետո ազատ արձակված, նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում՝ կից գրառում անելով․  

«Մեկուսարանից... Նիկոլ, ես գալու եմ քո հետևից»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում ձերբակալվել է նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։

Նրա նկատմամբ հայտարարվել էր դաշնային հետախուզում` իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում։

Ավելի ուշ քաղաքական գործիչն ազատ էր արձակվել։