Մահացել է «Կլոն» հեռուստասերիալում Զորաիդեի կերպարը կերտած դերասանուհին՝ Ժանդիրա Մարտինին

Մահացել է «Կլոն» հեռուստասերիալում Զորաիդեի կերպարը կերտած դերասանուհին՝ Ժանդիրա Մարտինին

78 տարեկանում մահացել է բրազիլացի դերասանուհի Ժանդիրա Մարտինին։  

Ժանդիրան Մարտինին հանդես է եկել TV Globo-ի մի շարք սերիալներում: Նա իր ընտանիքի հետ ապրում էր Սան Պաուլո քաղաքում և խաղում էր նաև Սան Պաուլոյի թատրոնում։

Դերասանուհին ավելի հայտնի է բրազիլական «Կլոն» կուլտային հեռուստասերիալում կերտած իր դերով։ Նա սերիալում մարմնավորում էր Զորաիդեին։

Ինչպես հայտնում է O Globo պարբերականը,  Ժանդիրա Մարտինին  տառապում էր թոքերի քաղցկեղով։ Դա էլ հանդիսացել է նրա մահվան պատճառը։