Գնել Սանոսյանն ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ քննարկել է երկու երկրների միջև ուղիղ չվերթեր սկսելու հարցը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության առևտրի և բիզնեսի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սառա Մորգենթաուի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը։ Հայտնում են ՏԿԵՆ ֆեյբուքյան էջում։
Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել է Սառա Մորգենթաուի այցը Հայաստան և Հայաստան-ԱՄՆ բարեկամական և առևտրային կապերի խորացումը։
Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանում միջազգային մրցութային ընթացակարգով իրականացվող տարբեր ենթակառուցվածքային, այդ թվում՝ ճանապարհաշինական նախագծերում ամերիկյան ընկերությունների մասնակցության, ամերիկյան ներդրումների ներգրավման վերաբերյալ հարցեր։