Գայանե Հակոբյանը մեկ ամսով կկալանավորվի

Միջնորդության, այսինքն կալանքի հիմքերն ամբողջությամբ բացակայում են։ Բոլորի համար սա տեսանելի էր։ Դատարանը կայացրեց իր որոշումը, ձերբակալման դեմ մեր բողոքը մերժվեց, վարույթն իրականացնող մարմնի միջնորությունը բավարարվեց։ Գայանե Հակոբյանը մեկ ամսով կկալանավորվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ 

Հովհաննիսյանը նշեց, որ պատրաստվում են բողոքարկել։

«Գայանեն իր հացադուլը շարունակում է»։

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին, վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:

Մանրամասները՝ տեսանյութում