ԱՄՆ-ի կողմից ձերբակալված ահաբեկիչը խոստովանել է իր մասնակցությունը Կրոկուսի հարձակմանը

ԱՄՆ-ի կողմից ձերբակալված ահաբեկիչը խոստովանել է իր մասնակցությունը Կրոկուսի հարձակմանը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ չորս տարի առաջ Քաբուլի օդանավակայանում պայթյունի ենթադրյալ կազմակերպիչը, որը ձերբակալվել էր ամերիկյան անվտանգության ուժերի կողմից, խոստովանել է, որ հրահանգել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակներից մի քանիսին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Խոսքը Մոհամմադ Շարիֆուլլայի մասին է։ Նրա ձերբակալության մասին ի սկզբանե հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում իր ելույթի ժամանակ՝ նշելով, որ այդ մարդը պատասխանատու է Աֆղանստանից զորքերի դուրսբերման ժամանակ ամերիկյան զորքերի մահվան համար։

Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիտը հայտնել է, որ նա պակիստանցիներին խոստովանել է՝ օդանավակայանի հարձակումների մասին  և որ  ներգրավված է եղել Ռուսաստանում և Իրանում տեղի ունեցած ահաբեկչություններում: