Պուտինը վստահեցրել է, որ վագներականներին տված իր խոստումը կկատարվի

Պուտինը վստահեցրել է, որ վագներականներին տված իր խոստումը կկատարվի

«Վագներ»-ի մարտիկները կարող են շարունակել ծառայել ՌԴ ՊՆ-ում կամ մեկնել Բելառուս՝ վագներցիներին տրված խոստումը կիրականանա. Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր հեռուստաուղերձում, փոխանցումէ  ՏԱՍՍ-ը։

«Այսօր դուք հնարավորություն ունեք շարունակելու ծառայել Ռուսաստանին՝ պայմանագիր կնքելով ՊՆ-ի կամ ուժային այլ կառույցների հետ, կամ վերադառնալու ձեր ընտանիքի և ընկերների մոտ։ Ով ցանկանում է, կարող է գնալ Բելառուս։ Իմ տված խոստումը կկատարվի։ Կրկնում եմ՝ ընտրությունը ձերն է, բայց վստահ եմ, որ դա լինելու է ռուս զինվորների ընտրությունը, ովքեր հասկացել են իրենց ողբերգական սխալը»,- ասել է պետության ղեկավարը։

Պուտինը շնորհակալություն է հայտնել նաև Վագներ խմբավորման մարտիկներին և հրամանատարներին, «որոնք միակ ճիշտ որոշումը կայացրել են՝ եղբայրասպան արյունահեղության չեն գնացել, կանգ են առել վերջին գծում»։