ԱՄՆ-ում տան վերանորոգման ժամանակ 70 տարվա վաղեմության ճամպրուկ են գտել՝ խոշոր գումարով (լուսանկարներ)

ԱՄՆ-ում տան վերանորոգման ընթացքում ամուսնական զույգը 70 տարի անց հին առաստաղի մեջ գտել է թաքնված ճամպրուկը։
Ընդ որում, տան նոր սեփականատերն ընդհանրապես չի ցանկացել վերանորոգման աշխատանքներ ձեռնարկել։ Նա հաշվարկել է ապագա ծախսերը և գրեթե հրաժարվել այդ մտքից։
Սակայն անհնար է եղել առանց վերանորոգման թողնել տունը, և ակամա սեփականատերը գործի է անցել։ Ձեղնահարկում, արդեն, նա գտել է ճամպրուկ՝ խոշոր գումարով։
Նրանք առանց դժվարության բացել են ճամպրուկը։ Ներսում եղել է1951 թվականի թերթ և երեք տարօրինակ կապոց։ Տղամարդը, բացելով դրանք, հայտնաբերել է մեծ արժեքի թղթադրամներ։
Ընդհանուր առմամբ տղամարդը գտել է մոտ 700 հազար դոլար։