Чучело гороховое․ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

Чучело гороховое․ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանին

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Մարդ քաղաքականապես որքան բոբիկ պետք է լինի,որ Ռուսաստանին առաջարկի դիմի ՄԱԿ -ի Անվտանգության Խորհուրդ ՝Արցախ միջազգային խաղաղապահներ տեղակայելու հարցով։

Նիկոլը կարո՞ղ է գիտի ՆԱՏՕ-ն ու ՌԴ-ն «ախպերներ» են։

ՌԴ -ն ու Արեւմուտքն Ուկրաինայում բացահայտ պատերազմի մեջ են,ավելին Դմիտրի Մեդվեդեւի կարծիքով նրանք այս պահին թշնամիներ են։

Ու այս իրավիճակում մտքի հանճար Փաշինյանն առաջարկում է ՌԴ-ին նաեւ դիմել ԱՄՆ-ին,Ֆրանսիային ու Մեծ Բրիտանիային՝ՄԱԿ ԱԽ անդամներին։

Ականջը կանչի մեր ուսուցչուհի Գլաֆիրա Կոնստանտինովնայի,որն այս դեպքերում ասում էր՝ «чучело гороховое».