Ծիծեռնակաբերդում Հիշողության պուրակի տարածքը կընդարձակվի. Տնկվող եղեւնիների համար տեղերը սպառվում են

Ծիծեռնակաբերդում Հիշողության պուրակի տարածքը կընդարձակվի. Տնկվող եղեւնիների համար տեղերը սպառվում են

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց վերաբաշխման միջոցով 14,124.0 հազար դրամ հատկացնել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հիշողության պուրակի տարածքն ընդարձակելու աշխատանքների ապահովման համար:

Հիմնավորման համաձայն՝ Հիշողության պուրակում ՀՀ այցելող բարձրաստիճան պաշտոնյաների կողմից 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տնկվող եղևնիների համար նախատեսված առկա տեղերը գրեթե սպառվում են:

Հիշողության կամ եղևնիների պուրակը հիմնադրվել է 1997 թ.` դառնալով Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անբաժան մաս. այնտեղ ներկայումս աճում է շուրջ 200 ծառ: