Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Range Rover-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորում

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Range Rover-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է ձորում

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Նորաշենից Վերին Խոտանան ավտոճանապարհին Range Rover մակնիշի ավտոմեքենան, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր՝ մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել ձորում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի օպերատիվորեն ժամանած Կապանի շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնություն են ստացել, սակայն հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։