Հրազդանի կիրճում բախվել են Opel-ն ու Ford-ը, ճանապարհը երկկողմանի փակ է

Մայիսի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Հրազդան քաղաքի բնակիչը՝ 39-ամյա Կարեն Հայրապետյանի վարած Ford մակնիշի և Մեծամոր քաղաքի բնակիչը՝ 35-ամյա Ալեքսանդր Բագիրյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Opel-ի ուղևորը՝ Մեծամորի բնակիչ, 40-ամյա Արսեն Բագիրյանն ու վարորդներից Կ. Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի թաստով նյութեր են նախապատրաստվում։