Գնում եք միակողմանի զիջումների, դրանից հետո անհնար է դառնալու գոյության իրավունքը. Դանիելյան
Պարոն Միրզոյանին հարյուր անգամ հարց ենք տվել, ասել ենք՝ «նման բանակցություններ տեղի են ունենո՞ւմ, թե՞ չէ», ասել է՝ «չէ»։ Էլ մեղադրել ա «նավոդկա» տալու մեջ, էլ ասել ա՝ «այս ի՞նչ եք խոսում», գնացել ենք քարոզարշավի, ասել ենք՝ «ձեռքներս կկտրենք, բայց մեկ միլիմետր հող չենք տա»։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Դուք այսօր գնում եք միակողմանի զիջումների, և դրանից հետո անհնար է դառնալու գոյության իրավունքը»,- ասաց նա