Մատները կորցրած Եսայի Քարամյանը հարցաքննվել է. Փաստաբան

Փաստաբան Մանուշ Եսայանը գրում է.
«Հարգելի լրագրողներ և հետաքրքրված անձինք, տեղեկացնում եմ, որ Եսայի Քարամյանի տուժող ճանաչելու մասին որոշումը ստացել ենք և Եսային այսօր հարցաքննվել է: Նշեմ նաև, որ Եսային տուժող է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախաձեռնված վարույթի շրջանակներում` հ. 441. Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը:
Ակնկալում ենք արդար քննություն