Նախկին նախագահի մեքենայի ուղղությամբ 14 կրակոց է արձակվել, վարորդը վիրավորվել է. Բոլիվիա

Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսի վրա մահափորձ է իրականացվել:
Սոցցանցերում լուրեր են տարածվում, որ նախկին նախագահի մեքենայի ուղղությամբ 14 կրակոց է արձակվել, ինչի հետևանքով վարորդը վիրավորվել է։ Հարձակման մասին տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Էվո Մորալեսը հետաքննության է ենթարկվում իր կառավարման ընթացքում մի քանի տարիների ընթացքում անչափահասների նկատմամբ ենթադրյալ սեռական ոտնձգությունների համար: Նրա հանցագործությունների ցանկում ներառված է նաև մարդկանց թրաֆիքինգը։
Կասկածյալը դատարանից դիմել է փախուստի` ձերբակալման որոշում կայացնելուց անմիջապես հետո: Մորալեսին հսկող տեղական հանցախումբը խոստացել է զինված դիմադրություն ցույց տալ նրանց, ովքեր փորձում են ձերբակալել նախկին նախագահին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Տեսանյութը՝ այստեղ