Պատմության այս օրը․ Փոստի համաշխարհային օր

MediaHub.am-ը շարունակում է իր հետևորդներին ներկայացնել յուրաքանչյուր օրվա խորհուրդն ու նշանակությունն աշխարհում։
Հոկտեմբերի 9-ը Փոստի համաշխարհային օրն Է:
Փոստի համաշխարհային օրն այն միջազգային օրերից մեկն է, որը նշվում է ՄԱԿ-ի համակարգում։
Տոնը նշվում է Համաշխարհային փոստային միության 14-րդ համաժողովի որոշմամբ՝ միության հիմնադրման օրը։ 1874 թվականի հոկտեմբերի 9-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում 22 երկրի ներկայացուցիչներ ստորագրեցին Բեռնի պայմանագիրը, որը դրեց Փոստային գլխավոր միության հիմքերը։ 1878 թվականին միությունը վերանվանվեց ու սկսեց կոչվել Փոստային համաշխարհային միություն, որն այսօր ներառում է 192 երկիր։