Սուրբ Հարության տաճարում տրվել է սրբավայրի հատակի վերանորոգության մեկնարկը

Սուրբ Հարության տաճարում տրվել է սրբավայրի հատակի վերանորոգության մեկնարկը

Այսօր Սուրբ Հարության տաճարում, իրավատեր երեք համայնքների՝ հայ, ուղղափառ և կաթոլիկական եկեղեցու Հոգևոր պետերի օրհնությամբ տրվեց սրբավայրի հատակի վերանորոգության մեկնարկը: Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։

Հոգևոր պետերը նախ օրհնության խոսքով հանդես եկան Սուրբ Գերեզմանի դիմաց, որից հետո նրանք հանեցին հատակի առաջին սալիկը:

Շինաշխատանքի վայրում Հայ եկեղեցու ներկայացուցիչը հատուկ աղոթք ընթերցեց շինարարության համար:

Վերանորոգման աշխատանքերը կտևեն 26 ամիս: