Խորապես վշտացած եմ Հունաստանում գնացքների սարսափելի բախման լուրից. Արարատ Միրզոյան

Խորապես վշտացած եմ Հունաստանում գնացքների սարսափելի բախման լուրից. Արարատ Միրզոյան

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել իր հույն գործընկեր Նիկոս Դենդիասին տեղի ունեցած ողբերգության առիթով:

«Խորապես վշտացած եմ Հունաստանում գնացքների սարսափելի բախման լուրից, որը տասնյակ կյանքեր է խլել։ Մեր խորհին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։

Հայաստանն այս ողբերգական պահին եղբայրական Հունաստանի և նրա ժողովրդի կողքին է»,- Թվիթթերի իր միկրոբլոգում գրել է Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Հունաստանում մարդատար և բեռնատար գնացքներ էին բախվել, որի հետևանքով կան տասնյակ զոհեր: