Ինչու է կիտրոնով թեյը վտանգավոր և ով է վտանգի տակ

Ինչու է կիտրոնով թեյը վտանգավոր և ով է վտանգի տակ

Կիտրոնով թեյն աշխարհի ամենատարածված ըմպելիքներից է։ Այն ուժ ու եռանդ է հաղորդում․ձմռանը տաքացում է, ամռանը՝ թարմացնում։

Բանն այն է, որ թեյի կոֆեինը՝ տանինը, նաև վիտամին С-ն առույգացնող նյութեր են։ Միասին դրանք դառնում են բավականին էներգետիկ, որը գրգռում է մարդու նյարդային համակարգը։

Այն հայտնի է նաև ախտահանող հատկություններով։ Բացի այդ՝ բարձրացնում է օրգանիզմի դիմացկունությունը։

Սակայն սա ամենը չէ։ Կիտրոնով թեյը շատ լավ օգնում է բարձր ճնշման ու արթրիտի դեպքում։ Լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը։

Շատերի համար կիտրոնով թեյը ամենահաճելի ըմպելիքներից մեկն է հիվանդության դժվարին պահերին։ Իսկ այն եփելու եղանակներ կան՝ առանց առողջությանը վնասելու։ Պայման, որը նպաստում է մեզ համար վնասակար ալյումինի ցիտրատի առաջացմանը, կիտրոնի հյութի ավելացումն է տաք թեյին, որը դեռ եփվում է։

Լուծում․ հյութ ավելացրեք արդեն եփած թեյի մեջ, որից հանել են տերևները և որոնք մի փոքր սառել են։ Մենք ոչ միայն չենք ենթարկվում ալյումինի ցիտրատի թունավորությանը, այլև հնարավորություն ունենք ստանալու ամբողջ վիտամին C-ն, որը չի սիրում եռացող ջուր: