Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին և պատրաստակամություն հայտնել դադարեցնել պատերազմը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին նախագահ ընտրվելու առթիվ և պատրաստակամություն հայտնել դադարեցնել պատերազմը։
«Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել. դրա նպատակը չպետք է լինի կարճ հրադադարը, ոչ թե ինչ-որ հանգստությունը ուժերի վերախմբավորման և վերազինման համար՝ հետագայում հակամարտությունը շարունակելու նպատակով, այլ օրինական շահերի հարգման վրա հիմնված երկարաժամկետ խաղաղություն բոլոր մարդկանց, բոլոր ժողովուրդների, ովքեր ապրում են այս տարածաշրջանում»,- ասել է ՌԴ ղեկավարն Անվտանգության խորհրդի նիստում։