Ե՞րբ պատրաստ կլինի Ազարյանի անվան մարզադպրոցի վերջնական նախագիծը
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի գնման պայմանագիրն արդեն իսկ կնքված է «Երևան նախագիծ» ՓԲԸ-ի հետ։ Պայմանագրով նախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերումը նախատեսված է 2023թ-ի դեկտեմբերի 15-ին։ Այդ մասին այսօր հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Փորձաքննությունները նախատեսվում են 2023 և 2024թ-ին։
2024թ-ի սկզբին պատրաստ կլինի լիարժեք փաթեթը մրցույթ հայտարարելու համար, որի մասին կտեղեկացնեն 2024թ-ի մարտ-ապրիլ ամիսներին։
Մանրամասները տեսանյութում։