Հայաստանն ու Ադրբեջանը բասկետբոլի ԵԱ նույն խմբում են

Հայաստանն ու Ադրբեջանը բասկետբոլի ԵԱ նույն խմբում են

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը (մինչև 16 տարեկան) կխաղա Ադրբեջանի հավաքականի հետ Եվրոպայի 2023 թ. առաջնությունում, հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

Նշվում է, որ Մյունխենում կայացել է բասկետբոլի Եվրոպայի առաջնության վիճակահանությունը։ Հայաստանի տղամարդկանց (Մ16) հավաքականը նույն խմբում է ընդգրկվել Ալբանիայի, Կիպրոսի, Սան Մարինոյի և Ադրբեջանի հավաքականների հետ։

Հանդիպումները կանցկացվեն հուլիսի 19-27-ը Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում։ Կանանց (Մ16) հավաքականը կհանդիպի Վրաստանի, Մալթայի և Ջիբրալթարի ընտրանիների հետ։ Հանդիպումները կկայանան հուլիսի 18-23-ը՝ Անդորրայում։

Կանանց (Մ18) հավաքականը խմբում հայտնվեց Մոլդովայի, Կոսովոյի և Ալբանիայի հավաքականների հետ։ Հանդիպումները կանցկացվեն օգոստոսի 1-6 Ալբանիայի Դուրես քաղաքում։