Լաչինի միջանցքում տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինի․ Չեխիայի արտգործնախարար

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, փոխանցում է 1lurer.am-ը։
«Մտահոգություն հայտնեցի Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Այնտեղ անվտանգությունն ու տեղաշարժի ազատությունը պետք է երաշխավորված լինեն։ Անհրաժեշտ է երկխոսություն ներգրավված կողմերի միջև»,- նշել է Լիպավսկին: