Պուշկինի և Եկմալյան փողոցների խաչմերուկում ապօրինի ծառահատում կատարողը ներկայացել է ոստիկանություն

Պուշկինի և Եկմալյան փողոցների խաչմերուկում ապօրինի ծառահատում կատարողը ներկայացել է ոստիկանություն

Սեպտեմբերի 5-ին, ժամը 22.25-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Երևանի Պուշկինի և Եկմալյան փողոցների խաչմերուկում ապօրինի ծառահատում է կատարվել:

Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը:

Բացատրական աշխատանքի արդյունքում 30-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել ցուցմունք:

Նախապատրաստված նյութերը ուղարկվել են նախաքննական մարմին: