Չկա համերաշխություն՝ առանց հոգևոր ու գաղափարական ընդհանրության. ովքե՞ր էին ներկա Խաչվերացի տոնի պատարագին (ֆոտոշարք)

Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տրվեց Սուրբ պատարագ, այն ուղեկցվեց գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան քարոզով:
MediaHub-ի լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ևս մասնակից էր, և նրա լուսանկարները հնարավորություն են տալիս բոլորին, ովքեր այսօր Հայաստանի հոգևոր կենտրոնում չէին, մասնակիցը դառնալ տոնին և տեսնել, թե ովքե՞ր էին ներկա պատարագին:
Գտե՛ք Ձեզ մեր լուսանկարներում: