Ռուբլին արժեզրկվել է․ փոխարժեքն` այսօր

Ռուբլին արժեզրկվել է․ փոխարժեքն` այսօր

ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 383.39 դրամ։

Ըստ Rate.am կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 385 դրամ է, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 388․50 դրամ:

Փոխանակման կետերում դոլարի առքը 385 դրամ է, վաճառքը՝ 388 դրամ։

Բանկերում եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմում է 412.72 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը`423 դրամ։ Փոխանակման կետերում եվրոյի առքը 420 դրամ է, վաճառքը՝ 425 դրամ։

Ռուսական ռուբլու առքն էլ կազմում է  4.71 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը՝ 4,92  դրամ։ Փոխանակման կետերում ռուբլու առքը կազմում է 4.75 դրամ, վաճառքը` 4,90 դրամ։