Նոր առողջ սովորություն. ինչու՞ պետք է քնելուց առաջ մի բուռ հնդկական ընկույզ ուտել

Մասնագետների կարծիքով՝ լավ քնելու համար անհրաժեշտ է քնելուց առաջ, մի կողմ դնել գաջեթները, ինչպես նաև առողջ ընթրել։ Ո՞ր մթերքները կօգնեն ազատվել երեկոյան սթրեսից և արագ քնել:
Չափից շատ ընթրելը կամ սթրեսը կարող են խանգարել ձեզ քնելուց: Լարվածությունը կարող եք թուլացնել հնդկական ընկույզով։ Այս մասին հայտարարել են Health Digest-ի փորձագետները՝ վկայակոչելով Sleep ամսագրի հետազոտությունը։
Մեկ բուռ հնդկական ընկույզը պարունակում է 157 կկալ։ Ապրանքը պարունակում է չհագեցած ճարպեր, սպիտակուցներ, մանրաթելեր, ինչպես նաև շատ մագնեզիում` առաջարկվող օրական արժեքի գրեթե 20%-ը: Հայտնի է, որ մագնեզիումը հանգստացնում է նյարդային համակարգը, նվազեցնում կորտիզոլի մակարդակը և հանգստացնում մկանները: Սա կհեշտացնի քնելը։
Սպիտակուցը և բջջանյութը նույնպես դեր կխաղան՝ դրանք դանդաղեցնում են մարսողությունը: Իսկ ամինաթթուները, օրինակ՝ տրիպտոֆանը, կգործարկեն նյարդային հաղորդիչների՝ մելատոնինի և սերոտոնինի սինթեզը։ Երկաթը ևս մեկ հանքանյութ է, որը կարելի է գտնել հնդկական ընկույզի մեջ: Գիտնականների խոսքով՝ տարրը մետաբոլիզացնում է ուղեղում մոնոամինները, որոնք կարևոր դեր են խաղում քնի ֆիզիոլոգիայում։ Բացի այդ, երկաթով հարուստ մթերքների կայուն օգտագործման դեպքում անհետանում է «անհանգիստ ոտքերի համախտանիշը», իսկ արտաքին շնչառության խանգարումները մեղմվում են։