Բժիշկը քաղցկեղի անսովոր նշան է անվանել

 Բժիշկը քաղցկեղի անսովոր նշան է անվանել

Ամերիկացի մաշկաբան Սքոթ Ուոլթերի կարծիքով՝ քթի, այտերի կամ ականջների վրա բարակ, առանց պիգմենտային մազերի աճը կարող է քաղցկեղի ազդանշան լինել։ Այս մասին հայտնում է MedicalXpress-ը։

Մարմինը ծածկող բարակ և բաց թավշյա մազերը կոչվում են լանուգո։ Այս տեսակի մազերը գրեթե ամբողջությամբ ընկնում են ծնվելուց առաջ։ Բժիշկը բացատրել է, որ լանուգոն կատարում է երեխայի մաշկը ներարգանդային հեղուկից պաշտպանելու գործառույթը։

 

Մեծահասակների մոտ այտերի, քթի և ականջների վրա նման մազերի հայտնվելը կարող է վկայել թոքերի, կրծքագեղձի, արգանդի կամ ձվարանների քաղցկեղի մասին։ Ուոլթերը պարզաբանել է, որ այս մազերի աճը պարանեոպլաստիկ ախտանիշի բնույթ ունի, այսինքն՝ դա չարորակ ուռուցքի կլինիկական և լաբորատոր դրսևորում է։ Բժիշկը հավելել է, որ այս նշանը կարող է ազդարարել քաղցկեղի մասին մյուս ախտանիշների ի հայտ գալուց երկու տարի անց։ Նա հիշեցրել է, որ քաղցկեղը վաղ փուլում կարող է ուղեկցվել նաև լեզվի բորբոքումով, ճաշակի փոփոխություններով, մազերի գույնի կորստով, քրոնիկ փորլուծությամբ և քաշի կորստով։