Մեր արտաքին քաղաքականության նպատակը կարծես մեր ընկերներին մեզ թշնամի դարձնելը լինի․ Լևոն Քոչարյան

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանը, Լևոն Քոչարյանը, Աննա Գրիգորյանը, Քրիստինե Վարդանյանն ու Թադևոս Ավետիսյանն այցելել են Արտաշատ։
Հանդիպման ընթացքում Լևոն Քոչարյանը անդրադարձ է կատարել երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին ու արտգործնախարարի հետ քննարկմանը։ Պատգամավորի խոսքով՝ որևիցե բովանդակյալից պատասխան չեն լսել նախարարից, «իշխանությունը իր ոճի մեջ մեղավոր է համարում բոլորին, բացի իրենից»։
«Մեր արտաքին քաղաքականության նպատակը կարծես մեր ընկերներին մեզ թշնամի դարձնելը լինի։ Մենք դառնում ենք, եթե ոչ արդեն դարձել ենք տարբեր ուժային կենտրոնների բախման կետ, սա չափազանց վտանագավոր է»,-նշել է նա։