Փինքը պատմել է, թե ինչն է իրեն օգնել նիհարել

Երգչուհի Փինքը դարձել է բրիտանական Women's Health ամսագրի մարտ ամսվա համարի հերոսուհին՝ շապիկին հայտնվելով լողազգեստով և երկարատև հարցազրույց տալով։
Կալիֆոռնիայում անցկացված սպորտային լողազգեստներով ֆոտոշարքի ժամանակ 43-ամյա երգչուհին ցուցադրել է գերազանց ֆիզիկական կազմվածք։ Սակայն հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ 2022 թվականին մեջքի լուրջ վիրահատություն է տարել, որից հետո գիրացել է։
«Ես, ամենայն հավանականությամբ, ընկճված էի բոլոր կորուստներից և չկարողացա նիհարել՝ կյանքս փրկելու համար», - ասել է երգչուհին։ Փինքը նշել է, որ քաշը չի անհետացել՝ չնայած պատշաճ սնվելուն և ամենօրյա երեք ժամ մարզումներին։
«Ես ուժասպառ եմ, տխուր եմ, երեք տարի չեմ թողել ընտանիքս, նույնիսկ մեկ գիշեր: Ինձ ուղղակի ընդմիջում է պետք»,- ասել է Փինքը: Երգչուհու խոսքով, նա ի վերջո երկու շաբաթով գնացել է Իսպանիայում գտնվող սպա հանգստավայր, որտեղ նա անցել է հացահատիկային, հատիկաընդեղենով, մրգերի և բանջարեղենի դիետայի:
«Սա երեխաներիցս հեռու մնալու ամենաերկար շրջանն էր, և իմ լավագույն նվերն ինքս ինձ»,- խոստովանել է Փինքը: Նա բացատրել է, որ 11 տարվա մեջ առաջին անգամ է հանգստացել՝ այս ընթացքում առաջին անգամ նրան հաջողվել է քնել սեփական անկողնում: