Ադրբեջանն ամեն անգամ հրաժարվում է փոխզիջումային պայմանավորվածություններից․ Արցախի ԱԳՆ

Հարաբերական խաղաղության շրջանում Ադրբեջանը հետևողականորեն վարել է էթնիկ ատելություն բորբոքող և խտրականության քաղաքականություն: Զուգահեռաբար պաշտոնական Բաքուն 30 տարի շարունակ սաբոտաժի է ենթարկել միջազգային միջնորդների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների միջազգային իրավունքների նորմերի հիման վրա ադրբեջա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր փորձերը՝ ամեն անգամ հրաժարվելով փոխզիջումային լուծման շուրջ ձեռքբերված պայմանավորվածություններից։ Այս մասին այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով համաժողովի ընթացքում իր ելույթի ժամանակ ասաց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։ 

«Միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը միջոց է կանգնեցնելու Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային խախտումները»,-ասաց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում: