Սլովենիան հաղթեց Նորվեգիային․ Հոլանդը՝ գոլի հեղինակ

Սլովենիան հաղթեց Նորվեգիային․ Հոլանդը՝ գոլի հեղինակ

Նորվեգիայի հավաքականի կազմում անցկացրած 22 խաղում Էրլինգ Հոլանդը խփել է 21 գոլ. գրում է armsport.am-ը։

Հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Սլովենիայի դեմ Ազգերի լիգայի 5-րդ տուրի խաղում։

Հանդիպումն ավարտվել է Սլովենիայի հավաքականի հաղթղանակով՝ 2-1 հաշվով։ Սլովենիայի հավաքականի կազմում աչքի ընկան Շպորարն ու Շեշկոն։

Նորվեգիան 10 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը 4-րդ խմբում, Սլովենիան 5 միավորով երրորդն է։

Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը Ազգերի լիգայի 5-րդ տուրի խաղում հաղթեց Կոսովոյի ընտրանուն։

Խաղը կայացավ այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Բելֆաստի Վինձոր Պարկ մարզադաշտում և ավարտվեց 2-1 հաշվով։

Այս հանդիպումից հետո Կոսովոն C լիգայի 2-րդ խմբում մնաց 2-րդ տեղում՝ 6 միավորով, Հյուսիսային Իռլանդիան բարձրացավ 3-րդ տեղ (5 միավոր):