Չինաստանը զորավարծություններ է անցկացնում Թայվանի մոտակայքում

Չինաստանը լայնածավալ զորավարծություններ է անցկացնում Թայվանի մոտակայքում՝ ջրային և օդային տարածքում:
Ըստ չինական կողմի՝ սա լուրջ նախազգուշացում և զսպող ուժ է անջատողականների համար, որոնք հանդես են գալիս Թայվանի անկախության օգտին:
Զորավարժությունների ընթացքում չինացի զինվորականները մոտենում են Թայվանին «տարբեր ուղղություններից», մանեւրում՝ թիրախավորելով ծովային, ցամաքային օբյեկտները և շրջափակելով հիմնական տարածքներն ու ծովային ուղիները:
Վարժանքներին ներգրավվել են «Շանդուն» ավիակիրներ։
Թայվանի իշխանությունը «անխոհեմ» և «անպատասխանատու» է որակել զորավարժությունները, կոչ արել ժողովրդավարական երկրներին՝ դատապարտել Չինաստանի քայլերը։
Թայվանի պաշտպանության նախարարության տվյալով՝ ի պատասխան՝ ինքնաթիռներ, նավեր և հրթիռային համակարգեր են առանձնացվել՝ Չինաստանի զորավարժություններին հետևելու և համապատասխան արձագանք տալու համար: