Լավրովը թվարկել է, թե ինչ փաստաթղթի ստորագրումից հետո Ռուսաստանը կդադարեցնի պատերազմը Ուկրաինայում

Լավրովը թվարկել է, թե ինչ փաստաթղթի ստորագրումից հետո Ռուսաստանը կդադարեցնի պատերազմը Ուկրաինայում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը կավարտվեն համապարփակ փաստաթղթերի ստորագրմամբ, որը կներառի Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և անվտանգության հարցերը, ինչպես նաև  «Ռուսաց լեզվի» օրենքի մասին հարցը։ ՌԴ արտգործնախարարի  խոսքը փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Մեր գործողությունները Ուկրաինայում կավարտվեն համապարփակ փաստաթղթի ստորագրումից հետո, որը ներառում է  անվտանգության հարցերը, Ուկրաինայի չեզոք կարգավիճակ՝ տալու հարցը՝  անվտանգության երաշխիքներով  և, իհարկե,  օրենսդրական դաշտ բերելով ռուսաց լեզվի, ռուսերեն կրթության և ռուսական լրատվամիջոցների հարցը»,- ասել է Լավրովը։

Լավրովը նաև հավելել է, որ զգում է, թե ինչպես է Վաշինգտոնը ճնշում գործադրում ուկրաինական պատվիրակության վրա Ռուսաստանի հետ բանակցություններում։

«Զելենսկին առաջարկել է բանակցություններ վարել, մեր նախագահը համաձայնել է: Ամենայն հավանականությամբ, ամերիկացիները թույլ չեն տալիս համաձայնել մեր պահանջներին, որոնք ես նվազագույնն եմ համարում։ Այնուամենայնիվ, գործընթացը դեռ շարունակվում է»,- ասել է նախարարը։