Որևէ հիմք չունեմ ենթադրելու, որ պաշտպանությանը հատկացված գումարները չեն ծախսվի օրինակ՝ ելակ գնելու համար․ Կարեն Վրթանեսյան

Որևէ հիմք չունեմ ենթադրելու, որ պաշտպանությանը հատկացված գումարները չեն ծախսվի օրինակ՝ ելակ գնելու համար․ Կարեն Վրթանեսյան

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ 2022 թվականի պաշտպանական բյուջեն կկազմի ավելի քան 345 մլրդ դրամ։ «Մենք հետեւողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն` քայլ առ քայլ մեծացնելով զինվորական ծառայության գրավչությունը` բարելավելով սպայի եւ սպայական ծառայության կերպարը»,- «Բյուջե-2022»-ի նախագծի նախնական քննարկումների ժամանակ հայտարարել էր Փաշինյանը։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ սա հերթական սուտն է, որ հնչեցնում է վարչապետը։ «Նիկոլ Փաշինյանը տարբեր ժամանակներում տարբեր խոստումներ է տվել, որոնք չի կատարել։ Օրինակ՝ 2018 թվականի նոյեմբերին` նախընտրական շրջանում, հայտարարեց մի քանի անգամ, որ մոտակա 5 տարում բանակի բյուջեն կավելացնի 2,5 միլիարդ դոլարով ու, բնականաբար, ստեց։ Որևէ պատճառ չունեմ իրեն հավատալու, ավելին՝ որևէ հիմք չունեմ ենթադրելու, որ այդ գումարները եթե նույնիսկ հատկացվեն, կծախսվեն ՀՀ զինված ուժերի իրական ամրապնդման, այլ ոչ թե, օրինակ՝ ելակ գնելու համար»,-ընդգծեց նա։