Բանակում տղաներն ապահովված են ձմեռային համազգեստով․ ՊՆ

Բանակում տղաներն ապահովված են ձմեռային համազգեստով․ ՊՆ

Մամուլն այսօր գրել էր, թե զինվորների ծնողներն ահազանգում են՝ բանակում ձմեռային համազգեստ չկա, իսկ օրերն արդեն ցրտում են, տղաները մնացել են առանց տաք հագուստի։ 

Թեմայի շուրջ փորձեցինք պարզաբանում ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից։ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը MediaHub-ի հետ զրույցում վստահեցրեց, որ զինծառայողները որևէ բանի կարիք չունեն։ 

«Զինված ուժերի բոլոր զինծառայողներն ապահովված են ձմեռային համազգեստով: Տեղեկությունները, որ զինծառայողները ձմեռային համազգեստ չունեն, չեն համապատասխանում իրականությանը։ Եթե նման ահազանգեր են լինում, ինչպես նաև ցանկացած այլ ահազանգ, պաշտպանության նախարարությունը պատշաճ ուսումնասիրում է դրանք:

Անձնակազմն ապահովված է ձմեռային համազգեստով, որը ներառում է՝ ձմեռային բաճկոն, ձմեռային անդրավարտիք, ձեռնոց, գլխարկ, տաք կիսագուլպաներ, տաք ներքնաշորեր»,- նշեց Արամ Թորոսյանը։

Նարե Գնունի