Կողոպուտ, խուլիգանություն ու գողություն․ ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է ձերբակալվել

ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում ապրիլի 26-ին ոստիկանության Բազումի բաժին է ներկայացել 38-ամյա Անդրանիկ Հ.-ն: Նա փետրվարի 29-ից ՌԴ Կալուգա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր կողոպուտի, խուլիգանության և գողության մեղադրանքով:
Անդրանիկ Հ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`