Հրդեհ է բռնկվել Նորամարգ գյուղում

Մարտի 29-ին` ժամը 16։15-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի Սահմանապահների փողոցում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող անասնագոմի տանիքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 19:50-ին: Այրվել են անասնագոմի տանիքի մեկուսիչ շերտը (մոտ 250 քմ)՝ մասամբ և տանիքում կուտակած անասնակեր: