Տիգրան Ավինյանը սափրել է «հեղափոխական մորուքը»

Տիգրան Ավինյանը սափրել է «հեղափոխական մորուքը»

Հեղափոխության ուժը Տիգրան Ավինյանի համար, ըստ ամենայնի, կորել է եւ նա այլեւս անիմաստ է համարում պահել 2018թ-ից մինչ օրս ունեցած թավ մորուսը։

Երևանի քաղաքապետարանի այսօրվա գործակարգավարական նիստին Ավինյանը ներկայացել է առանց ճգնավորի մորուսի, որը ՔՊ-ական իշխանության այցեքարտն էր դեպի «խեղճ, հասարակ» քաղաքացին։ Գյումրուց անտառներով եւ թփուտներով Երեւան հասած իշխանականները հենց այս ճգնավորի կերպարով մտան քաղաքացու սրտերը, փորձելով ցույց տալ, թե մեկն են շարքային քաղաքացիներից:

Ընդամենը մեկ-երկու տարի անց նրանցից և ոչ մեկին այլևս հնարավոր չէ անվանել մեկը ժողովրդից, քանի որ ժողովուրդը գնալով ավելի ու ավելի վատ է ապրում, իսկ մորուսավոր հեղափոխականների եկամուտն ու ունեցվածքն աճում է երկրաչափական պրոգրեսիայով:

Հետաքրքիր է, սափրվելով Տիգրան Ավինյանն ուզում է իրեն առանձնացնել «թավշյա միլիոնատերերից» ու վերադառնալ ժողովրդի ծոցը, թե՞ սա այլ ուղերձ է իր մեջ պարունակում: