«Այս իշխանությունը խմել է մեր որդիների արյունը, հիմա էլ «Եռաբլուր» է գալիս՝ ուրախանալու»

Սպասեցին, եկավ, ծաղիկ խոնարհեց, նոր հրաման իջեցրին, որ մեզ բաց թողնեն։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց զոհվածներից մեկի մայրը։ 

Նա նշեց, որ անգամ երկու ամսական երեխա ունեցող մորն են տարել ոստիկանության բաժին. «Նա ոչինչ չէր արել, ուղղակի կանգնած էր։ Դա նորմա՞լ է»,- վրդովված ասաց նա։ 

Զոհվածի մոր խոսքով՝ բառեր չկա նկարագրելու իշխանության վարքագիծը, սահմաններ չկան ուղղակի։ 

«Իրենց նագլիության աստիճանն անցել է բոլոր սահմանները։ Փաշինյանն անպայման գալիս է Եռաբլուր, դա իր համար շոու է։ Ինքը շատ լավ գիտի, որ դա մեր վրա բացասական ձևով ազդելու է, ու անում է ամեն ինչ, որ մեր վրա ազդի։ Իրենցից որևէ մեկն այստեղ գալու իրավունք չունի»,- ասաց նա։ 

Ըստ մոր՝ այս իշխանությունը խմել է իրենց որդիների արյունը, հիմա էլ «Եռաբլուր» է գալիս՝ ուրախանալու։