Մահացել է «Տիտանիկ»-ի դերասանը

Բրիտանացի դերասան Դևիդ Ուորները, ով խաղացել է «Տիտանիկ» և այլ հայտնի ֆիլմերում, մահացել է 80 տարեկան հասակում` քաղցկեղից. հայտնում է բրիտանական The Sun թերթը՝ վկայակոչելով դերասանի ընտանիքի հայտարարությունը։
Դերասանը իր վերջին օրերն անցկացրել է Դենվիլ Հոլլ ծերանոցում, որը հոգ է տանում պրոֆեսիոնալ դերասանների և թատերական այլ մասնագետների համար։
«Ծանր սրտով հայտնում ենք այն լուրը, որ դերասան Դևիդ Ուորները մահացել է քաղցկեղից՝ հուլիսի 24-ի վաղ առավոտյան: Վերջին 18 ամիսների ընթացքում նա ընդունել է իր ախտորոշումը իրեն բնորոշ բարեսիրությամբ և արժանապատվությամբ», - դերասանի ընտանիքի խոսքերն է մեջբերում թերթը: