Հայաստանի սահմանների որևէ փոփոխության դեմ ենք լինելու. ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձև է առաջ քաշել հայ-ադրբեջանական համակարտության վերաբերյալ, որի համահեղինակները մենք ենք: Այդ մասին այսօր ՀՀ խորհրդարանում ասաց ԱՄՆ կոնգրեսական Աննա Էշուն:

Նա շեշտեց, որ այդ բանաձևով դատապարտում են Ադրբեջանի գործողությունները.

«Ես հուսով եմ, որ մենք այդ բանաձեւով առաջ կշարժվենք»,- ներկայացրեց նա:

Աննա Էշուն վստահեցրեց` իրենք շարունակելու են աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, և Հայաստանի սահմանների որևէ փոփոխության դեմ են լինելու: